Լրահոս

19.04.2016 14:49


Ստրասբուրգում տհաճ անակնկալ են պատրաստել Դավութօղլուի համար (լուսանկար)

Ստրասբուրգում տհաճ անակնկալ են պատրաստել Դավութօղլուի համար (լուսանկար)

Եվրոպայի խորհրդի շենքի մոտ հավաքված մարդիկ տհաճ անակնկալ են պատրաստել Դավութօղլուի համար։

Այս պահին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) շարունակվող նիստում ելույթ է ունենում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Ստրասբուրգից «Panorama.am»-ի թղթակիցը տեղեկացնում է, որ մեծ թվով ցուցարարներ շենքի մոտ վանկարկում են «Erdoghan Terrorist, Erdoghan Dictator»՝ «Էրդողան ահաբեկիչ, Էրդողան բռնակալ»:

Բողոքի ակցիան կազմակերպել են քրդերը, ովքեր վանկարկումներով պահանջում են քրդական հարցի քաղաքական լուծում և ազատություն տալ Օջալանին։

ԵԽ-ում Դավութօղլուի այցի կապակցությամբ ձեռնարկվել են անվտանգության բարձր միջոցառումներ, որը Ստրասբուրգ է ժամանել հարյուրավոր ուղեկիցների հետ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը