Լրահոս

19.04.2016 14:52


Քարաթափում Արագածոտնի մարզում

Քարաթափում Արագածոտնի մարզում

Ապրիլի 19-ին՝ ժամը 10.12-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի մոտակա ձորում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է Կարբի գյուղի խմելու ջրի խողովակը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քարաթափման հետևանքով (քարը՝ 2x4x2, 16 խմ) վնասվել են Կարբի, Օհանավան և Ուշի գյուղերի խմելու ջրագծերը. աշխատանքներ իրականացնելու համար պահանջվել է հատուկ տեխնիկա:

Այս խորագրի վերջին նյութերը