Լրահոս

19.04.2016 15:02


Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ ծանոթացել են Ադրբեջանի ագրեսիայի կասեցման ընթացքում վիրավորված զինծառայողների վիճակին:

Նրանք երախտագիտություն են հայտնել Պաշտպանության բանակի մարտիկներին ցուցաբերած սխրանքի համար և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին:

Նրանք նաև այցելել են պաշտպանության բանակի զորամասերից մեկը և ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պետական պարգևներ հանձնել մի խումբ զինծառայողների։

Այս խորագրի վերջին նյութերը