Լրահոս

19.04.2016 16:35


Ձերբակալված Մուրադյանի հայրը պնդում է՝ որդին տառապում է շիզոֆրենիայով

Ձերբակալված Մուրադյանի հայրը պնդում է՝ որդին տառապում է շիզոֆրենիայով

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու կասկածանքով ձերբակալված երևանաբնակ 32-ամյա Հովհաննես Մուրադյանի հայրը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե որդին տառապում է շիզոֆրենիայով:

Սերգեյ Մուրադյանն ասաց, թե միջադեպի մասին առաջին անգամ երեկ է լսել, երբ իրավապահները եկել էին ձերբակալելու Հովհաննեսին:

32-ամյա երիտասարդի հայրը չի բացառում, որ ուսումնական նռնակը կարող էր իր որդին նետել, քանի որ վերջին հինգ տարիներին Հովհաննեսը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի․

«Այնտեղ էլ այդ նույն դիագնոզը դրեցին՝ շիզոֆրենիա: Գալիս էր մի պահ, որ ինքը դեղերը ընդհանրապես չէր խմում, արդեն սրացման պահեր էին լինում իրա մոտ: Որ սրանում էր, ինքը արդեն սկսում էր հայհոյանքներից սկսած․․․ մեր կառավարությունից բռնած՝ Լևոնից բռնած, Քոչարյանով, Սերժ Սարգսյանով, մինչև Ալիևով, Պուտինով․ Օբամայով․․․»

Սերգեյ Մուրադյանի խոսքով՝ որդին ընդգծված վերաբերմունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Նա պնդում է, որ, հաշվի առնելով առողջական վիճակը, իր որդին պետք է անմեղսունակ ճանաչվի:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ այդ գործով նշանակվել են փորձաքննություններ:

«Ազատություն»

Այս խորագրի վերջին նյութերը