Լրահոս

20.04.2016 12:04


Լոռու և Կոտայքի մարզպետների տեղակալներն ազատվել են իրենց պաշտոններից

Լոռու և Կոտայքի մարզպետների տեղակալներն ազատվել են իրենց պաշտոններից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Վանիկ Ասատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Հովհաննես Թադևոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։

Հովիկ Աբրահամյանի մեկ այլ որոշմամբ՝ Վալերիկ Բակլաչյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Մուշեղ Մանասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։

Այս խորագրի վերջին նյութերը