Լրահոս

21.04.2016 09:20


Մովսես գյուղ տանող ճանապարհին քաղաքացին մոլորվել է

Մովսես գյուղ տանող ճանապարհին քաղաքացին մոլորվել է

Ապրիլի 21-ին՝ ժամը 02.50-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Տավուշի մարզի Բերդ քաղաքից դեպի Մովսես գյուղ տանող ճանապարհին մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, այնուհետև ահազանգողի հետ կապն ընդհատվել է:

Հաջողվել է կրկին կապ հաստատել ահազանգողի հետ, և պարզվել է, որ նա մոտավորապես գտնվում է Բերդ-Նավուր ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ում:

Փրկարարները հայտնաբերել են Երևանի Հր. Ներսիսյան փողոցի թիվ 8 շենքի 19-րդ բնակարանի բնակիչ Բ. Մ.-ին` (ծնվ.1986թ.). քաղաքացու հետ ամեն ինչ կարգին էր:

Փրկարարները Բ. Մ.-ին տեղափոխել են Բերդ քաղաքի ՀՓՋ` գիշերակացի:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են Բերդի ՈԲ բաժնի աշխատակիցներ:

Այս խորագրի վերջին նյութերը