Լրահոս

21.04.2016 09:25


Էկվադորի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 570-ի

Էկվադորի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 570-ի

Էկվադորում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 570-ի։ Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն՝ երկրի նախագահ Ռաֆայել Քորրեայի տվյալներին հղումով։

Նախագահի խոսքով՝ պարզվել է 526 զոհի ինքնությունը: Վնասվածքներ է ստացել ավելի քան 7.000 մարդ, ևս 163–ը համարվում է անհետ կորած։

Հիշեցնենք՝ 7.8 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել էին ապրիլի 16-ին: Էպիկենտրոնը գտնվել է Մուիսնե բնակավայրից 28 կմ դեպի հարավ-արևելք:

Տարերային աղետի պատճառով լրջորեն տուժել են Պեդերնալես, Պորտովյեխո և Մանտա քաղաքները. փլուզվել են բազմահարկ հյուրանոցներ, ռեստորաններ, բնակելի շենքեր:

Ավելի վաղ Քորրեան հաղորդել էր, որ երկրաշարժը երկրին շուրջ 3 մլրդ դոլարի վնաս է պատճառել։

Այս խորագրի վերջին նյութերը