Լրահոս

21.04.2016 09:30


ՃՏՊ Հրազդան քաղաքում

ՃՏՊ Հրազդան քաղաքում

Ապրիլի 20-ին՝ ժամը 22.42-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի կենտրոնական ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2107» և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաները, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վանատուր թաղամասի գլխավոր խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 34 MR 098 պետհամարանիշով (վարորդ Է. Ա., ծնվ. 1985թ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 16 RP 600 պետհամարանիշով (վարորդ Գ. Ն., ծնվ 1951թ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը