Լրահոս

21.04.2016 10:50


Հայաստան կժամանի ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ ‪Լավրովը

Հայաստան կժամանի ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ ‪Լավրովը

Արտգործնախարար Էդվարդ ‪‎Նալբանդյան‬ի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ ‪Լավրովը:

ՀՀ Արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Սերգեյ Լավրովին կընդունի Սերժ Սարգսյանը:

Ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը