Աշխարհ

21.04.2016 11:55


Մեծ Բրիտանիայի թագուհու 90-ամյակի կապակցությամբ լուսանկարների շարք է հրապարակվել

Մեծ Բրիտանիայի թագուհու 90-ամյակի կապակցությամբ լուսանկարների շարք է հրապարակվել

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II–ը տոնում է իր 90-ամյակը: Այս կապակցությամբ թողարկվել է թագուհու մասնակցությամբ լուսանկարների շարք, որի հեղինակն է հայտնի լուսանկարիչ Էնի Լեյբովիցը:

Առաջին նկարում թագուհին պատկերված է իր փոքր թոռնիկների և ծոռնիկների հետ: Եղիսաբեթ II-ի գրկում 11 ամսական Շառլոթն է: Թագուհու ձախ կողմում նստած են Վեսեքսի կոմսը և կոմսուհու երեխաները՝ 8-ամյա Ջեյմսը և 12-ամյա Լեդի Լուիզան, Զառա և Մայք Թինդելների 2-ամյա դուստր Միան, Փիթեր և Աութումն Ֆիլիփսների երեխաները՝ 5-ամյա Սավանան և 4-ամյա Իսլան, և, իհարկե, 2-ամյա արքայազն Ջորջը:

7or.am

Երկրորդ նկարում Եղիսաբեթ II–ը կանգնած է Վինձորի Արևելյան սանդղահարթակում՝ իր սիրած շնիկների՝ Վիլլովի, Վուլկանի, Քենդիի և Հոլիի հետ:

Թագուհին՝ իր միակ և սիրելի դստեր՝ արքայադուստր Աննայի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը