Լրահոս

21.04.2016 13:50


Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը մահացել է

Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը մահացել է

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտնել է, որ օրերս «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը:

«Որովհետև գնդակը խոցել էր գլխուղեղը, և զինծառայողը մահացել է ուղեղի զարգացող այտուցից»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ զինծառայողը բազմաթիվ այլ վնասվածքներ էլ է ունեցել, և երկար պայքարից հետո չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Մուրադյանը նաև հայտնել է, որ Այրվածքաբանության կենտրոնում այս պահին երկու կամավոր է բուժվում, որոնց կյանքին որևէ բան չի սպառնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը