Լրահոս

22.04.2016 09:30


Ավտոմեքենան բախվել է ծառին

Ավտոմեքենան բախվել է ծառին

Ապրիլի 22-ին՝ ժամը 01.11-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mazda 6» մակնիշի 34 RS 248 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Հ. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը