Լրահոս

22.04.2016 09:40


ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին

ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին

Ապրիլի 22-ին՝ ժամը 05.50-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 7-րդ կմ-ում «Opel Zafira» մակնիշի 34 DP 501 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, կողաշրջվել և բռնկվել. տուժածներ չկան:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն (1977 թ. ծմված Ա. Մ.) ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.05-ին, մարվել՝ 06.15-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. Միրզոյանին պատկանող ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը