Լրահոս

22.04.2016 11:02


«Արի՛, իմ սոխակ» օրորոցային երգի տեսահոլովակի պրեմիերա՝ Սերժ Թանկյանի կատարմամբ

«Արի՛, իմ սոխակ» օրորոցային երգի տեսահոլովակի պրեմիերա՝ Սերժ Թանկյանի կատարմամբ
«Alternative Press» ամերիկյան գլխավոր երաժշտական թողարկությունն այսօր ներկայացրեց Սերժ Թանկյանի վերջին երաժշտական տեսահոլովակը՝ «Արի՛, ի՛մ Սոխակ» հայկական օրորոցայինը, որը մշակել և գործիքավորել է Թանկյանը: Երգը կատարում են Սերժ Թանկյանը և վոկալիստ Լարիսա Ռայանը:
Այս օրորոցայինը այն 23 երգերից մեկն է, որը հրապարակվելու է այսօր՝ ապրիլի 22-ին, որպես «1915» ֆիլմի օրիգինալ երաժշտության մաս՝ մշակված Սերժ Թանկյանի կողմից: Նախնական պատվերներն արդեն առկա են «iTunes»-ում և www.SerjTankian.com կայքում:
Անցած ապրիլին՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ, լույս տեսած «1915» հոգեբանական թրիլլերը (ռեժ. Կարին Հովհաննիսյան և Ալեք Մուհիբյան) արժանացել է մի շարք մրցանակների և համաշխարհային ճանաչման: «New York Times»-ն այն անվանել է «տեղի ունեցած ջարդերի հոգևոր վերապրում», մինչ դեռ «Los Angeles Times»-ը ֆիլմը կոչեց «յուրօրինակ ձև՝ արդարություն հաստատելու այսպիսի հսկայական թեմայի վերաբերյալ»: Ֆիլմը դիտելու և ավելին իմանալու համար այցելեք http://www.1915themovie.com/

Այս խորագրի վերջին նյութերը