Լրահոս

26.04.2016 15:00


Պայթյունն իրագործողը նախապատրաստվել էր վնասել իր հարազատներին

Պայթյունն իրագործողը նախապատրաստվել էր վնասել իր հարազատներին

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Tert.am»-ի հետ զրույցում ասաց, որ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունն իրականացրած ենթադրյալ անձը նախապատրաստվել էր պայթեցման եղանակով վնասել իր հարազատներին:

«ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը, կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ և նախապատրաստվել է պայթեցման եղանակով նրանց վնասել»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ միջազգային ահաբեկչության կամ ահաբեկչության վարկածն առաջ քաշող տվյալներ ձեռք չեն բերվել:

Այս խորագրի վերջին նյութերը