Լրահոս

26.04.2016 15:40


Պայթուցիկն ավտոբուսով տեղափոխելիս է եղել իրենց տուն՝ մորը պայթեցնելու (տեսանյութ)

Պայթուցիկն ավտոբուսով տեղափոխելիս է եղել իրենց տուն՝ մորը պայթեցնելու (տեսանյութ)

Քիչ առաջ նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի պատճառների վերաբերյալ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Իրավաբան.net»-ին հայտնեց, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը, քննությամբ եւ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ եւ նախապատրաստվել է պայթեցման եղականով նրանց վնասել: Նախկինում երկու անգամ դատված 26-ամյա երիտասարդը պայթուցիկը այդ ավտոբուսով տեղափոխելիս է եղել իրենց տուն՝ մորը պայթեցնելու նպատակով:

«Իրավաբան.net»-ը գտնվել է նրա բնակության վայրում, որտեղ քննչական գործողություններ էին կատարվում: Այստեղ օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) եւ տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։

Մեր տեղեկություններով, նաև չեն հայտնաբերվել օտար մետաղական տարրեր, որոնք կիրառում են պայթուցիկի վնասակարությունը մեծացնելու նպատակով, այսինքն՝ ահաբեկչություն կատարելու վարկածը հերքվում է:

Իրավաբան.net

Այս խորագրի վերջին նյութերը