Լրահոս

26.04.2016 22:30


Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում

Ապրիլի 27-30-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում

Ապրիլի 27-30-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի ապրիլի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.00C (2008 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -0.90C (1987 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.70C:

Այս խորագրի վերջին նյութերը