Լրահոս

26.04.2016 22:10


Որոտան գետում երեխա է խեղդվել

Որոտան գետում երեխա է խեղդվել

Ապրիլի 26-ին՝ ժամը 18.20-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում 8-10–ամյա երեխան ընկել է Որոտան գետը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 19.30-ին երեխայի մարմինը հայտնաբերվել է Անգեղակոթի ջրամբարում՝ ջրի մակերևույթի վրա: Ջրափրկրարները մարմինը դուրս են բերել ջրից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը