Լրահոս

27.04.2016 09:55


Խաղաղ բնակիչների շրջանում կորուստներ չկան. Մարտակերտի գլխավոր բժիշկ

Խաղաղ բնակիչների շրջանում կորուստներ չկան. Մարտակերտի գլխավոր բժիշկ

Ապրիլի 26-ի գիշերը ադրբեջանական կողմի վերսկսած արկակոծության հետևանքով Մարտակերտ քաղաքի խաղաղ բնակիչների շրջանում զոհեր և վիրավորներ չկան:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հաստատեց Մարտակերտի շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն, գլխավոր բժիշկ Գագիկ Օհանյանը:

«Անցած գիշեր թշնամու կողմից վերսկսված հրետակոծությունից քաղաքում կրկին ավերածություններ կան, բայց, բարեբախտաբար, խաղաղ բնակիչների շրջանում զոհերի և վիրավորների մասին ահազանգեր չկան»,- ասել է Մարտակերտի գլխավոր բժիշկը և հավելել, որ նման ահազանգեր չեն եղել նաև Ներքին Հոռաթաղ և շրջանի այլ համայնքներից, որոնք ևս ենթարկվել են թշնամու հրետակոծությանը:
Հիշեցնենք, որ ՊԲ մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ անցած գիշեր ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր:

Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը