Աշխարհ

27.04.2016 11:05


ԻԼԻՊ–ը տարածվում է Եվրոպայով մեկ. ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար

ԻԼԻՊ–ը տարածվում է Եվրոպայով մեկ. ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը եվրոպական մի շարք երկրներում հանցախմբեր է ձևավորում՝ նման Փարիզում և Բրյուսելում ահաբեկչություններ իրականացրած խմբերին։ Այս մասին, «The New York Times»–ի փոխանցմամբ, ասել է ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերը՝ հավելելով, որ խոսքը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Իտալիայի մասին է։

Քլեփերը նշել է՝ եվրոպական երկրները չեն ցանկանում կիսվել ահաբեկիչների վերաբերյալ իրենց ունեցած տեղեկություններով, ինչը գործում է ի վնաս այդ հանցագործների դեմ պայքարի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը