ԱՎԾ–ն հրապարակել է ՀՀ մշտական բնակչության թիվը՝ 2016-ի հունվարի 1-ի դրությամբ
2016թ-ի հունվարի 1-ի դրությամբ՝ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2մլն 998 հազ. 600 մարդ, որից 1 մլն 907 հազ.-ը կազմում է քաղաքային բնակչությունը, իսկ 1 մլն 91 հազ. 600-ը՝ գյուղական: Այս ցուցանիշներն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 12 հազ.-ով:
Բնակչությունը պակասել է բոլոր մարզերում, ամենից շատ Լոռիում ու Տավուշում՝ համապատասխանաբար 3000-ով և 3200-ով:
Մշտական բնակչության քանակը ավելացել է միայն մայրաքաղաքում 2200-ով և դարձել 1 մլն 73 հազ. 700 բնակիչ: