Լրահոս

30.04.2016 15:19


«Իմ որդու արյունն ինձ կանչում է». հերոս Քյարամ Սլոյանի հայրը մեկնեց առաջնագիծ

«Իմ որդու արյունն ինձ կանչում է». հերոս Քյարամ Սլոյանի հայրը մեկնեց առաջնագիծ

Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը, որոշել է մեկնել առաջնագիծ՝ պաշտպանելու հայրենիքի սահմանները եւ վրեժ լուծելու որդուն դաժանաբար սպանելու համար:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Քյալաշ Սլոյանը, ով արդեն իսկ Արցախ մեկնելու ճանապարհին էր:

«Իմ որդու արյունը դեռ այնտեղ է ու ինձ կանչում է: Ես դեռ վրեժ ունեմ առնելու մեր թշնամիներից. հայրենիքն ունի իմ կարիքը, և ես գնում եմ իմ հերոս որդու կիսատ թողած գործը շարունակելու»,- ասաց Քյալաշ Սլոյանը:

Նա հայտնեց նաեւ, որ ինքը մենակ չէ. մի քանի հոգով են մեկնում առաջնագիծ.

«Բոլորն էլ տեղյակ են իմ մտադրության մասին և մի բան են ասել՝ անփորձանք»,- ասաց Սլոյանը:

Հիշեցնենք՝ Քյարամ Սլոյանն այն զինծառայողն էր, որին սպանելուց հետո ադրբեջանցիները նաև գլխատել էին, գլուխը՝ գյուղերում պտտել, հպարտացել իրենց արածով: Քյարամին հուղարկավորելուց 7 օր անց միայն Կարմիր խաչի միջնորդությամբ նրա գլուխը վերադարձրեցին, եւ զոհված զինծառայողին վերահուղարկավորեցին:

Աղբյուրը՝ «galatv.am»

Այս խորագրի վերջին նյութերը