Լրահոս

02.05.2016 21:30


Մեքենան գլորվել է ձորը

Մեքենան գլորվել է ձորը

Մայիսի 2-ին՝ ժամը 17.40-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ՃՏՊ Երևան-Թալին ավտոճանապարհին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 62-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 11 TT 560 պ/հ (վարորդ՝ Ա.Բ. ծնված 1977թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Փրկարարները Ա. Բ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Թալինի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը