Լրահոս

11.05.2016 13:20


Հայաստանի լեռներում սկսվել են ռուսական ռազմակայանի դասակների ու վաշտերի հրամանատարների պարապմունքները

Հայաստանի լեռներում սկսվել են ռուսական ռազմակայանի դասակների ու վաշտերի հրամանատարների պարապմունքները

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում սկսվել են դասակների ու վաշտերի հրամանատարների հրահանգչական-մեթոդական պարապմունքները, որոնք «Կամխուտ» բարձրլեռնային զորափորձարանում անցկացվում են զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովի ղեկավարությամբ:

Դրանցում ներգրավված են 150-ից ավելի զինծառայողներ:

Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքների ընթացքում զինծառայողները կուսումնասիրեն մասնագիտական-պաշտոնեական պատրաստության, առօրյա գործունեության ղեկավարման եւ ժամանակակից ավտոմատացված միջոցների ու կառավարման համակարգերի օգտագործմամբ մարտական պատրաստության պարապմունքների անցկացման նոր մեթոդական մշակումները:

Նաեւ սպաները նորմատիվներ կհանձնեն հատուկ, ֆիզիկական, մարտավարական ու կրակային պատրաստությունից:

Անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման զինծառայողները կներկայացնեն «Տախիոն», «Օռլան-10» եւ «Նավոդչիկ-2» նորագույն համալիրների հնարավորությունը: Հավաքի մասնակիցները կծանոթանան կապի, հետախուզության միջոցների արդի նմուշներին եւ ժամանակակից զինվորի «Ռատնիկ» հանդերձանքին, որը կիրառվում է կլիմայական տարբեր պայմաններում:

«artsakhpress.am»

Այս խորագրի վերջին նյութերը