Լրահոս

11.05.2016 15:40


Ավտոտնակ մտնելիս վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի

Ավտոտնակ մտնելիս վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի

Մայիսի 10-ին՝ ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2013 թ. ծնված, վրաերթի հետևանքով մահացած Լիանա Մելքոնյանը: Պարզվել է, որ նույն օրը` ժամը 15.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Միկրոշրջան թաղամասի թիվ 61 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակ մտնելիս վրաերթի է ենթարկել ավտոտնակի դարպասների մոտ գտնվող Լ.Մելքոնյանին և տեղափոխել նրան հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը