Աշխարհ

12.05.2016 15:50


ԱՄՆ–ում ինքնաթիռը բախվել է եղջերուին. կենդանին սատկել է

ԱՄՆ–ում ինքնաթիռը բախվել է եղջերուին. կենդանին սատկել է

Ամերիկյան Նյու Հեմփշիր նահանգում «Vans RV-8» տեսակի թեթև ինքաթիռը, որում 2 մարդ է եղել, բախվել է եղջերուին և թեքվել։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «The Boston Globe»–ին հղումով։

Հաղորդվում է, որ դեպքը պատահել է Քին քաղաքի Դիլլանթ–Հոփքինս օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ։ Կատարվածի հետևանքով ինքնաթիռում գտնվողները չեն տուժել. եղջերուն սատկել է։

Ավելի վաղ էլ «Alaska Airlines» ինքնաթիռն էր Կալիֆոռնիայի օդանավակայանում վայրէջքի ժամանակ սպանել եղջերուին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը