Լրահոս

13.05.2016 09:05


Հակառակորդը կիրառել է 60, 82 և 120 մմ ականանետեր և ձեռքի հակատանկային նռնականետ

Հակառակորդը կիրառել է 60, 82 և 120 մմ ականանետեր և ձեռքի հակատանկային նռնականետ

Մայիսի 12-ի՝ լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60, 82 և 120 մմ ականանետերից ու ձեռքի հակատանկային նռնականետից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ցուցաբերել են զսպվածություն և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը