Լրահոս

14.05.2016 13:12


Թշնամու արկակոծությունից վիրավորված 12-ամյա Վարդան Անդրեասյանը երկուշաբթի դուրս կգրվի

Թշնամու արկակոծությունից վիրավորված 12-ամյա Վարդան Անդրեասյանը երկուշաբթի դուրս կգրվի

Ադրբեջանական զինուժի կողմից արկակոծության հետևանքով Մարտունու շրջանի Ներքին Ճարտար համայնքում բեկորային վիրավորում ստացած 12-ամյա Վարդան Անդրեասյանն ապաքինման փուլում է: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն, գլխավոր բժիշկ Մեսրոպ Մարգարյանը և հավելել, որ Վարդանի առողջական վիճակը բավարար է:

«Հենակների օգնությամբ ազատ քայլում է: Երկուշաբթի Վարդանը դուրս կգրվի»,-ասել է Մ. Մարգարյանը:

Մեր այն հարցին, թե ինչպես է իրեն զգում 11-ամյա Գևորգ Գրիգորյանը, ով արդեն դուրս է գրվել, բժիշկը պատասխանեց, որ երեխան արդեն առանց հենակների է քայլում, և նրա հետ ամեն ինչ կարգին է:

«Artsakhpress.am»

Այս խորագրի վերջին նյութերը