Լրահոս

14.05.2016 13:40


Այսօրվա կրակոցներից Մարտակերտի բնակավայրերը չեն տուժել

Այսօրվա կրակոցներից Մարտակերտի բնակավայրերը չեն տուժել

«Այսօրվա կրակոցներից Մարտակերտի բնակավայրերը չեն տուժել, լարվածությունը հիմնականում դիրքային է եղել»,- այս մասին «Panorama.am»-ի թղթակից հետ զրույցում նշեց Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը:

Գյուրջյանը նշել է, որ այս պահին Մարտակերտում հանգիստ է. մարդիկ զբաղված են իրենց առօրյա հոգսերով:

Մարտակերտի բնակիչներից մեկն էլ նշել է, որ իրենց համար կրակոցները սովորական երևույթ են դարձել:

«Արդեն սովորել ենք, էս գիշեր էլ կրակում էին, բայց ես իմ գործն եմ արել, մինչև լուսադեմ 6-ը տան մաքրությամբ էի զբաղված, հիմա էլ հողամասի գործերն եմ անում»,- ասաց մարտակերտցի կինը:

Միշա Գյուրջյանի խոսքերով՝ թեև այս գիշեր ավերածություններ չեն եղել, սակայն ապրիլյան պատերազմի ընթացքում Մարտակերտը լուրջ վնասներ է կրել, բազմաթիվ տներ և ենթակառուցվածքներ են վնասվել:

«Panorama.am»

Այս խորագրի վերջին նյութերը