Լրահոս

14.05.2016 14:22


Եվրախորհրդարանի պատգամավորն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Եվրախորհրդարանի պատգամավորն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր Խավիեր Նարտը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի ուղեկցությամբ, մայիսի 14-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Եվրախորհրդարանի պատգամավորը ծաղիկներ է դրել 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հյուրը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

ՀՀ ԱԺ

Այս խորագրի վերջին նյութերը