Լրահոս

14.05.2016 14:35


Փլուզվել է չշահագործվող շինության տանիքը

Փլուզվել է չշահագործվող շինության տանիքը

Մայիսի 14-ին՝ ժամը 10.36-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 16 շենքի մոտակայքում գտնվող չգործող էլ.ենթակայանի տանիքը․տուժածներ չեն նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում փլուզվել է թիվ 16 շենքի մոտակայքում գտնվող Ռ. Գ.-ին պատկանող չշահագործվող շինության (նախկին կաթսայատուն՝ մոտ 250 քմ) տանիքը (մոտ 100 քմ). տուժածներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը