Լրահոս

14.05.2016 15:30


Փամփուշտը Մոսկվա չհասավ

Փամփուշտը Մոսկվա չհասավ

Մայիսի 13-ին՝ ժամը 15.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների կողմից ուղևոր՝ 1966 թ. ծնված Հարություն Ա.-ի վերարկուի գրպանից հայտնաբերվել է 1 փամփուշտ:
Հարություն Ա.-ն բերման է ենթարկվել գծային բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը