Լրահոս

14.05.2016 14:44


Ի ԼՐՈՒՄՆ. «Սպանություն Երևանի Կարապետյան փողոցում. կատարողի ինքնությունը պարզվել է»

Ի ԼՐՈՒՄՆ. «Սպանություն Երևանի Կարապետյան փողոցում. կատարողի ինքնությունը պարզվել է»

Մայիսի 13-ին՝ ժամը 9-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Երևանի Կարապետյան փողոցի 30 ա հասցեում վիճաբանություն է։
Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել էր նշված տան բնակիչ, 1987 թ. ծնված Շողիկ Արմենակյանի դիակը՝ կտրած-ծակած գործիքի հասցրած հետքերով։
Պարզվել էր, որ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխել 1958 թ. ծնված Համլետ Արմենակյանին և 1990 թ. ծնված Շավարշ Արմենակյանին, որտեղ վերջինս գիտակցության չգալով մահացել էր։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ վիճաբանության ժամանակ 1990 թ. ծնված Հայկ Հովհաննիսյանը դանակով հարվածել է Շողիկ Արմենակյանին, ով տեղում մահացել է, իսկ Շավարշ Արմենակյանին պատճառել է «կրծքավանդակի շրջանի ծակած-կտրած վերքեր», Համլետ Արմենակյանին՝ «աջ ձեռքի դաստակի և նախաբազկի կտրած վերք»:
Վերջիններս տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ Շավարշ Արմենակյանը գիտակցության չգալով մահացել էր:
Ձեռնարկված հետագա միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 20.30-ին, Հայկ Հովհաննիսյանի դիակը հայտնաբերվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարակից այգեգործական տարածքում` պարանով ծառից կախված:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը