Լրահոս

16.05.2016 13:53


Ֆերդինանտ Առաքելյան. «Բոլորը պետք է պատասխան տան իրենց սխալների համար»

Ֆերդինանտ Առաքելյան. «Բոլորը պետք է պատասխան տան իրենց սխալների համար»

-Ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր սերունդները պետք է ուղղեն հայրենիք հասկացողությունը,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով քառօրյա պատերազմին՝ նման տեսակետ է հայտնել քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը՝ ընդգծելով, որ եկավ այն օրը, որ առանց դպրոցի, առանց սովորեցնելու երեխաները հասկացան, թե ինչ է հայրենիքը:

-Մեզ էլ սովորեցրին: Մենք մի քիչ անբարոյական պահեցինք մեզ մինչև այս օրերը. քանդել ենք արձաններ, մշակույթ, վանդալիզմով ենք տառապել, բայց այս երեխաները հասկացրին, որ մենք սխալ ենք, իրենք են ճիշտ,-նշել է նա:

Բանախոսն ասել է, որ ոչ միայն հիացած էր, այլ ցնցված, քանի որ միշտ ասում էին, որ կռիվ լինի, ո՞վ է գնալու, բայց պարզվեց, որ բոլորն են գնում:

-Մեկ օրում ողջ երկիրը վերածվեց հայրենիքի: Ե՛վ իշխանությունները, և՛ կառավարությունը, պետք է բան սովորեն այդ երեխաներից: Իշխանությունները պետք է սիրեն ժողովրդին, ժողովուրդն էլ՝ իշխանություններին,-ասել է բանախոսը:

Ֆերդինանտ Առաքելյանն ընդգծել է, որ զոհված զինծառայողների համար իշխանությունն ամե՛ն ինչ պետք է անի. միայն խոսելով չէ, կատարելով է.

-Ինչ-որ բաներ անում են, բայց կարելի է ավելին անել: Մարդկանց տեղից ազատելով դեռ չի նշանակում պատասխանատվությունից ազատել. բոլորը պետք է պատասխան տան իրենց սխալների համար: Եթե գդալն արժե 70 դրամ, ինչո՞ւ են իրենք առնում 400 դրամով,-ասել է բանախոսը՝ հորդորելով միավորվել պետության, պետականության շուրջ և գնալ առաջ:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը