Լրահոս

16.05.2016 14:14


Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 2001 թ. ծնված Նելլի Համլետի Մարգարյանը, ով մայիսի 8-ին՝ ժամը 15-ի սահմաններում, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:
Մայիսի 15-ին՝ ժամը 16.30-ին, ոստիկանության ծառայողները Ն. Մարգարյանին Երևան քաղաքի «Կասկադ» համալիրի տարածքում հայտնաբերել և ներկայացրել են բաժին:
Նելլի Մարգարյանը տեղափոխվել է «Հայ օգնության ֆոնդի» կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը