Լրահոս

16.05.2016 14:25


17-ամյա աղջիկը փորձել է նետվել Դավիթաշենի կամրջից

17-ամյա աղջիկը փորձել է նետվել Դավիթաշենի կամրջից

Մայիսի 16-ին՝ ժամը 11.55-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջից քաղաքացին փորձում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 17-ամյա աղջիկը (անձը չպարզված) փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից, որը կանխվել է տեղում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կողմից:

Փրկարար ծառայության հոգեբանի կողմից աղջկա հետ անցկացվել է հոգեբանական զրույց:

Այս խորագրի վերջին նյութերը