Լրահոս

19.05.2016 10:44


Քարաթափում Դիլիջան-Սևան ավտոճանապարհին

Քարաթափում Դիլիջան-Սևան ավտոճանապարհին

Մայիսի 18-ին՝ ժամը 01.27-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհի 17-21-րդ կմ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 3 կմ հատվածում), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի:

Փրկարարները քարաբեկորները հեռացրել են ճանապարհից և մինչև ժամը 03.15-ը իրականացրել են հերթապահություն:

Ժամը 05.09-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակայքում կրկին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարաբեկորները հեռացրել են ճանապարհից:

Այս խորագրի վերջին նյութերը