Լրահոս

19.05.2016 11:40


Սպանություն Ալավերդիում

Սպանություն Ալավերդիում

Հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում մայիսի 19-ին՝ ժամը 4.30-ին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի 22 շենքի բակից «ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Էդուարդ Պ.-ն:

Նույն օրը՝ ժամը 4.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկի 22 շենքի բակում հայտնաբերել է 1975 թ. ծնված Վարդան Ավագյանի դիակը:

Ըստ բժշկի տեղեկանքի` Էդուարդ Պ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է ԴԲՓ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը