Լրահոս

19.05.2016 13:10


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 17-ին՝ ժամը 13.30-ին, «ԳԱԶ-2705» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի մոտ հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 70-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 17-ին՝ ժամը 21.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ն.Զարյան փողոցի թիվ 24 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 74-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 17-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզում` Այգեզարդ-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 17-ին՝ ժամը 08.50-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիսի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա՝ պատճառելով «ձախ կոնքազդրային շրջանի և ծնկահոդային շրջանի քերծվածքներ», որից հետո իր ավտոմեքենայով տեղափոխել է նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 17-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Արշալույս գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 17-ին՝ ժամը 09.45-ի սահմաներում, «Օպել Վեկտրա 1.8 I» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել ճանապարհի ձախակողմյան ձորակը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 17-ին՝ ժամը 11.50-ի սահմաններում, «Աուդի Ա 6» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Իշխանասար գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը