Լրահոս

20.05.2016 19:30


Քաշել-պոկել էր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի

Քաշել-պոկել էր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի

Ապրիլի 13-ին մի քաղաքացուհի ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը՝ ժամը 16.15-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի 65 շենքի դիմացի գետնանցումում մի անծանոթ քաշել-պոկել է իր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Մայիսի 18-ին ոստիկանության Էրեբունու և Արաբկիրի բաժինների ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Միքայել Մ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը