Լրահոս

20.05.2016 20:00


Ի լրումն. սպանություն Ալավերդիում (տեսանյութ)

Ի լրումն. սպանություն Ալավերդիում (տեսանյութ)

Մայիսի 19-ին ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդվել էր 1975 թ. ծնված Վարդան Ավագյանի սպանության մասին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վ. Ավագյանը 2007 թ. մարտի 18-ից ՌԴ Կրասնոդարի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 3-րդ մասի /խարդախություն/ մեղադրանքով:

Մայիսի 19-ին՝ ժամը 4.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկ փողոցի 22 շենքի բակից «ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Էդուարդ Պ.-ն:
Նույն օրը՝ ժամը 4.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկի 22 շենքի բակում հայտնաբերել է 1975 թ. ծնված Վարդան Ավագյանի դիակը:
Ըստ բժշկի տեղեկանքի` Էդուարդ Պ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը