Լրահոս

21.05.2016 17:00


Բնակարանային գողությունը կանխվել է

Բնակարանային գողությունը կանխվել է

Մայիսի 20-ին՝ ժամը 20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության Էրեբունու բաժին, որ ժամը 19-ին գտնվելով Աթոյան անցուղու թիվ 12/3 շենքի իրեն պատկանող բնակարանում՝ իր հարևանի բնակարանի մուտքի դիմաց, նկատել է 3 քաղաքացիների, որոնցից մեկը փորձել է բացել այդ բնակարանի մուտքի դուռը, սակայն տեսնելով իրեն՝ դիմել են փախուստի:
Ժամը 19.30-ին նշված շենքի մոտից բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Լևոն Շ.-ն: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ, իսկ պայուսակից՝ համանման մեկ այլ դանակ:
Նշանակվել է քրեագիտական փորձաքննություն:
Լևոն Շ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը