Լրահոս

21.05.2016 20:15


Ավտոմեքենան ընկել է ջրամբարը

Ավտոմեքենան ընկել է ջրամբարը

Մայիսի 21-ին` ժամը 13.12-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ «ВАЗ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Տավուշի մարզի Պառավաքարի լիճը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան ընկել է Հախումի ջրամբարը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Ռ. Ծ.-ը տեղափոխվել է Պառավաքարի առողջության առաջնային պահպանման կետ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատի հատուկ օբյեկտների պահպանության խմբի հետ համատեղ «ВАЗ-2101» մակնիշի 34 TR 369 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ջրամբարից:

Այս խորագրի վերջին նյութերը