Լրահոս

21.05.2016 20:45


Հայտնաբերվել է օձ

Հայտնաբերվել է օձ

Մայիսի 21-ին` ժամը 17.26-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Մայիսի 21-ին` ժամը 14.30-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի 8-րդ շարքի տներից մեկի մոտ օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը