Լրահոս

21.05.2016 21:00


ՃՏՊ Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում

ՃՏՊ Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում

Մայիսի 21-ին` ժամը 18.42-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներ են բախվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E 320» մակնիշի (Իրանի Իսլամական Հանրապետության պետհամարանիշով, վարորդ՝ Ա. Կ.) և «Nissan Tida» մակնիշի 34 FL 173 պետհամարանիշով (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 1961 թ. ծնված Գ. Ս.-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը