Աշխարհ

22.05.2016 10:45


«Բավարիան» նվաճեց Գերմանիայի գավաթը (տեսանյութ)

«Բավարիան» նվաճեց Գերմանիայի գավաթը (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալել էր Դորտմունդի «Բորուսիային»:

Հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 0:0 հաշվով, եւ հետխաղյա 11–մետրանոցների արդյունքում Գերմանիայի գավաթակիր դարձավ «Բավարիան»:

Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

«Բորուսիայի» կազմում դիպուկ գտնվեցին Սինձի Կագավան, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը եւ Մարկո Ռոյսը, «Բավարիայից»՝ Արտուրո Վիդալը, Ռոբերտ Լեւանդովսկին, Թոմաս Մյուլերը եւ Դուգլաս Կոստան:

«Բավարիա»-«Բորուսիա»՝ 0:0 (11 մետ.՝ 4:3)

Այս խորագրի վերջին նյութերը