Լրահոս

23.05.2016 21:30


Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում

Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 25-ին առանձին շրջաններում, 26-28-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 2-3 աստիճանով, 26-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևանում

Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, 25-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, 26-28-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վրկ:

Այս խորագրի վերջին նյութերը