Լրահոս

24.05.2016 13:55


Գ. Սուրենյան. «Քաղաքի տարբեր հատվածներում եղել է պտտահողմ»

Գ. Սուրենյան. «Քաղաքի տարբեր հատվածներում եղել է պտտահողմ»

Մայիսի 23-ի եղանակն անսպասելի չէր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ ընդգծելով, որ իրենք դեռ մայիսի 19-ին հրապարակել են տվյալներ և 5-օրյա կանխատեսումների համաձայն նշել, որ հաջորդ ցիկլոնը հանրապետության տարածքին մոտենալու է մայիսի 23-ին, որն ուղեկցվելու է ուժեղ ամպրոպներով, կարկուտով, հորդառատ տեղումներով:

Գագիկ Սուրենյանն ասել է, որ քաղաքի տարբեր հատվածներում, որտեղ կոտրվել են ծառեր և ավերածություններ են գրանցվել, եղել է պտտահողմ.

-Քամու ամենամեծ պոռթկումը գրանցվել է Դավիթաշենում, Աշտարակում և Գավառի տարբեր գյուղերում,-ասել է նա:

Մանրամասները՝ «Vesti.am» տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը