Լրահոս

25.05.2016 18:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 24-25-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 24-25-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 24-ից 25-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը:
Բացահայտվել է գողության` 9, խարդախության` 3, ավտոմեքենա փախցնելու 1 և խուլիգանության 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը