Լրահոս

25.05.2016 22:00


Մեջլիսի հայ պատգամավորը դատի է տվել «Գորշ գայլերից» մեկին ու շահել դատը

Մեջլիսի հայ պատգամավորը դատի է տվել «Գորշ գայլերից» մեկին ու շահել դատը

Թուրքիայում ավարտվել է խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանի կողմից դեռևս անցած տարի ներկայացված հայցի հիման վրա ընթացող դատավարությունը: «ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ Փայլանը դատարանից պահանջել էր հայերին սպառնալու համար պատասխանատվության ենթարկել թուրքական ծայրահեղական ուժերի՝ «Գորշ գայլերի» Կարսի երիտթևի առաջնորդին:

«Հիմա ի՞նչ, մենք էլ Կարսի փողոցներում հայի որսի դուրս գա՞նք» արտահայտության համար դատարանը «Ülkü Ocakları» (Գաղափարական օջախներ) անվանումով Կարսի երիտթևի առաջնորդ Թոլգա Ադըգյուզելին դատապարտվել է 7 ամիս 15 օր ազատազրկման և 11.240 թուրքական լիրա դրամական տույժի (շուրջ 3.800 դոլար): Դատավճռի հրապարակումը, սակայն, հետաձգվել է` հաշվի առնելով, որ Ադըգյուզելը նախկինում դատապարտված չի եղել:

Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` Ադըգյուզելի վերոնշյալ սպառնալիքի պատճառ էր դարձել 2015 թվականի հունիսի 21-ին հայոց հինավուրց մայրաքաղաք Անիի ավերակներում ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի կազմակերպած համերգը:

Ադըգյուզելը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ արտահայտել էր իր «վրդովմունքը» և հնչեցրել հայերի որսի մասին տխրահռչակ արտահայտությունը: Բացի այդ, սպառնալիքներ էր հնչեցրել Թուրքիայում իրենց ազատ զգացող հայերի հասցեին:

Մանրամասն՝ «ermenihaber.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը